Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածաշարը քաղաքական մանիպուլյացիայի պարզունակ փորձ էր»

«Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածաշարը քաղաքական մանիպուլյացիայի պարզունակ փորձ էր»
27.03.2015 | 01:12

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ միջազգային հանրությանն ուղղված Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձն այս շաբաթ խորհրդարանում ՀՀԿ-ականների բուռն քննադատությանն արժանացավ: Առաջին նախագահի ելույթը ոչ դրական և ոչ էլ բացասական որակեց ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը, ասաց, որ այդ տեսակետը կյանքի իրավունք ունի: Ըստ պատգամավորի, Լևոն Տեր-Պետրոսյանը սխալ ելակետից է հարցը ներկայացնում, ըստ այդմ էլ, «մանիպուլյացիա» է անում: «Բոլոր այն քաղաքական գործիչները, այդ թվում` առաջին նախագահը, ովքեր Համահայկական հռչակագիրը նույնականացնում են Հայաստանի արտաքին քաղաքականության հետ, մանիպուլացնում են իրականությունը: Ի սկզբանե սխալ ելակետ ունենալով, ներկայացնում են տեսակետ, որն իրականության հետ կապ չունի»,- փաստեց պատգամավորը` հավելելով, որ Համահայկական հռչակագիրն արտահայտում է աշխարհասփյուռ հայության համահավաք կարծիքը, որը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի հետ նույնացնել չի կարելի: Մի՞թե այդ տարբերությունը Տեր-Պետրոսյանը չէր հասկացել` հարցին ի պատասխան պատգամավորն ասաց. «Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածաշարը քաղաքական մանիպուլյացիայի պարզունակ փորձ էր: Համահայկական հռչակագիրը նույնական չէ Հայաստանի արտաքին քաղաքականության հետ: Բայց այն, ինչ նա մտածում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման կնճռոտ խնդրի մասին, թեև հակասության մեջ է գործող իշխանության քաղաքականության հետ, բայց, որպես քաղաքական մտածողություն, անշուշտ, կյանքի իրավունք ունի: Այո, մենք համաձայն չենք այդ ուղերձի հետ, բայց չպետք է հերքել դրա գոյությունը»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1541

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ